Ինքնաճանաչում և Ինքնազարգացում

Մոդուլի նկարագիր/նպատակ

Մոդուլի նպատակը երիտասարդների ինքնաճանաչման և ինքնազարգացման մակարդակի բարձրացումն է՝ համապատասխան գիտելիքների և կիրառական գործիքների տրամադրման միջոցով։ Մոդուլի ավարտին երիտասարդները ավելի լավ կհասկանան սեփական անձի առանձնահատկությունները, ուժեղ կողմերն ու բարելաման ուղղությունները՝ կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող նպատակների սահմանման և իրագործման համար։ Հիմնական կոմպետենտություններ/21րդ դարի հմտություններ՝ ինքնավերլուծություն, ինքնաճանաչում, նպատակադրում։

Կրթական վերջնարդյունքներ

Երիտասարդները կկարևորեն սեփական անձի ճանաչումը և ճիշտ գնահատումը՝ որպես հետագա ուսուցման և կարիերայի կառուցման գործոն։ Մասնակիցները կիմանան և կձևակերպեն սեփական ուժեղ կողմերը և բարելավման ուղղությունները, կառանձնացնեն իրենց առանցքային արժեքները և կվերլուծեն դրանց արտահայտման եղանակները առօրյա կյանքում և ուսուցման ընթացքում։ Մասնակիցները կգիտակցեն հուզական բանականության (EQ) կարևորությունը կյանքի բոլոր բնագավառներում գործունեության համար, կվերլուծեն սեփական հուզական բանականության աստիճանը և կսահմանեն ինքնակարգավորման սեփական գործողությունները։ Երիտասարդները բաց կլինեն հետադարձ կապ ստանալուն և այն հարցնելուն, կսահմանեն սեփական անձնային և ակադեմիական աճի նպատակները։

Նյութեր երիտասարդների համար

Ինքնագնահատում և ինքնաճանաչում դասընթաց.docx Ինքնաճանաչում և ինքնագնահատում դասընթաց.pptx Դաս Ինքնաճանաչման_և_Ինքնագնահատման_հարցաթերթ.docx Դաս Ջոհարի պատուհան.docx Դաս Էմոցիոնալ ինտելեկտ_EQ_Ուսուցչի համար.docx Դաս Ֆլորենս Չադվիկ պատմություն_Ուսուցչի համար.docx Դաս Մարդու «ես»-ի տեսակները.docx Իմ_արժեքները_և_անձնական_բրենդը_հավելյալ հանձնարարություններ.docx

Նյութեր մենթորների համար

Դաս Gallup և VIA լրացուցիչ ընթերցանություն_Ուսուցչի համար.docx Դաս Իմ էմոցիաների քարտեզը տնային_առաջադրանք.docx Դաս Հմտությունների 4 գոտիներ և զարգացման SMART նպատակներ.docx

Նյութերը մշակել են Գոհարիկ Տիգրանյանը, Ինես Պողոսյանը, Անուշ Մանուչարյանը։