Խնդիրների լուծում և որոշումների կայացում

Մոդուլի նկարագիր/նպատակ

Դասընթացը նպատակ ունի զարգացնել երիտասարդների քննադատական, համակարգային և ռազմավարական մտածողությունը՝ խնդիրների հստակ սահմանման, պատճառահետևանքային վերլուծության և «խնդրի ծառ» գործիքի կիրառման միջոցով։ Սովորողները կզարգացնեն տեղեկատվության հուսալիության գնահատման և ստուգման հմտություններ, ինչպես նաև ստեղծագործական և համագործակցային մոտեցում՝ տարբեր ու իրագործելի լուծումներ առաջարկելու և համադրելու համար։ Դասընթացը ուսուցանում է գնահատել լուծումների արդյունավետությունը, ռեսուրսային պահանջներն ու հնարավոր ռիսկերը՝ հիմնավորված որոշումներ ընդունելու և գործողությունների պլան մշակելու նպատակով։ Երիտասարդները սովորում են ներկայացնել, պաշտպանել և ամփոփել լուծումների նախագիծը՝ ստանալով և տալով կառուցողական հետադարձ կապ և կատարելով անձնական ինքնավերլուծություն։

Կրթական վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին սովորողը կարող է հստակ տարբերակել խնդիրները, դրանց պատճառներն ու հետևանքները՝ կիրառելով պատճառահետևանքային վերլուծություն և «խնդրի ծառ» գործիք՝ տարբեր ոլորտների ու իրավիճակների համար։ Նա կարող է տարբերակել փաստերը ենթադրություններից, գնահատել տեղեկատվության հուսալիությունը և օգտագործել ստուգման մեթոդներ՝ հիմնավորելու իր վերլուծությունները։ Սովորողը զարգացնում է ստեղծագործական և համագործակցային մոտեցում՝ առաջարկելով ու համեմատելով մի քանի հնարավոր լուծում, գնահատելով դրանց արդյունավետությունը, ռեսուրսային պահանջներն ու ռիսկերն՝ կողմ-դեմ վերլուծություն և գնահատման աղյուսակներ կազմելով։ Նա կարող է ընտրել լավագույն լուծումը, կազմել SMART գործողությունների պլան՝ պատասխանատուներով, ժամկետներով ու մոնիթորինգի ցուցիչներով և ներկայացնել այն հստակ, ապացույցների վրա հիմնված ձևով, ստանալ և տրամադրել կառուցողական հետադարձ կապ և կատարել ինքնագնահատում։ Արդյունքում սովորողը համադրաբար կիրառում է քննադատական, համակարգային և ռազմավարական մտածողության հմտությունները բարդ խնդիրների լուծման ամբողջ գործընթացում՝ անձնական և մասնագիտական համատեքստերում։

Թեմա 1 - խնդիրների վերհանում.docx Թեմա 2 - Պատճառների վերլուծություն և խնդրի ծառի կառուցում.docx Թեմա 3 - Փաստերի հավաքաքագրում և տեղեկատվության ստուգում.docx Թեմա 4 - Լուծումների ստեղծում (մտագրոհ).docx Թեմա 5 – Լուծումների համեմատում և գնահատում.docx Թեմա 6 – Ռիսկերի բացահայտում և կանխատեսում.docx Թեմա 7 - Որոշման ընդունում և գործողությունների պլանավորում.docx Թեմա 8 - Ներկայացում, ինքնավերլուծություն և հետադարձ կապ.docx