Քննադատական և ռազմավարական մտածողություն

Մոդուլի նկարագիր/նպատակ

Ձևավորել սովորողների քննադատական և ռազմավարական մտածողությունը՝ զարգացնելով տեղեկատվության օբյեկտիվ վերլուծության, փաստարկման, տրամաբանական գնահատման և համակարգային մոտեցմամբ որոշումների կայացման կարողությունները։ Դասընթացը նպատակ ունի զինել նրանց գործնական գործիքակազմով՝ ճանաչելու կողմնակալությունները, բացահայտելու տրամաբանական սխալները և սահմանելու երկարաժամկետ նպատակներ՝ ապահովելով հիմնավորված ու արդյունավետ ընտրություններ անձնական և մասնագիտական ոլորտներում։

Կրթական վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին սովորողը կարող է քննադատաբար և ռազմավարական մտածել՝ տարբերակելով կառուցողական վերլուծությունը բացասական կամ անհիմն քննադատությունից, բացահայտելով և նվազեցնելով սեփական ճանաչողական կողմնակալությունները և տրամաբանական սխալները։ Նա կիրառում է գործնական գործիքներ՝ SMART և SWOT մոդելներ, սցենարային պլանավորում և «Կյանքի դիզայնի» մոտեցումներ՝ նպատակների սահմանման, խնդիրների վերլուծության և տարբերակային լուծումների առաջարկման համար։ Սովորողը հստակ տարբերակում է ռազմավարական և մարտավարական մտածողությունը, ձևավորում է համակարգային հայեցակարգ՝ ինտեգրելով քննադատական վերլուծության, փաստարկների կառուցման և տրամաբանական վերլուծության հմտությունները։ Արդյունքում նա կարող է համադրաբար կիրառել մոդուլի բոլոր թեմաների գործիքները բարդ, բազմաշերտ իրավիճակային խնդիրների արդյունավետ վերլուծության և հիմնավորված որոշումների կայացման համար՝ անձնական և մասնագիտական համատեքստում։

Թեմա 1. Քննադատական մտածողության հասկացություն և հիմունքներ.docx Թեմա 2. Կողմնակալության ճանաչում և տեղեկատվության գնահատում.docx Թեմա 3. Փաստարկման կառուցում և հակափաստարկների վերլուծություն.docx Թեմա 4. Տրամաբանական սխալներ և քննադատական վերլուծություն. Փաստարկների «թակարդների» բացահայտում.docx Թեմա 5. Ռազմավարական մտածողություն և երկարաժամկետ պլանավորում.docx Թեմա 6. Ամփոփում և Ռազմավարական Տեսլական. Քննադատական Մտքից դեպի Համակարգային Իմաստություն.docx Module 3.pdf

Նյութերը մշակել են Գոհարիկ Տիգրանյանը, Ինես Պողոսյանը, Անուշ Մանուչարյանը։